Հայտնի ռուս բժիշկ, բժշկության հանրահռչակող, սրտաբան Ալեքսանդր Մյասնիկովը խոսել է սիրտ-անոթային սիրված դեղամիջոցների օգտագործման հետ կապված առկա վտանգի մասին։ Մասնագետը նշել է, որ հայրենական դեղատներում ավանդաբար մեծ պահանջարկ ունեն սրտի դեղամիջոցները։ Նա նշել է, որ սրտի որոշ դեղամիջոցներ սխալ ընդունման դեպքում կարող են վտանգավոր հետեւանքներ ունենալ։
«Մի բան է, երբ դուք գնում եք մելդոնիում, մագնեզիում կամ կալիում, դա չի վատացնի ձեր ինքնազգացողությունը: Բայց եթե լրացուցիչ դեղահաբ խմեք բիսոպրոլոլ, ձեր սիրտը կկանգնի», - օրինակ է բերել բժիշկ Մյասնիկովը:
Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այնպիսի դեղամիջոցների օգտագործման հետ կապված վտանգավոր ռիսկերի վրա, ինչպիսիք են նիֆեդիպինը և իտրոգիլցերինը։
Մասնագետը զգուշացնում է, որ դրանց օգտագործմանը օրգանիզմը կարող է անսպասելիորեն արձագանքել արյան ճնշման զգալի նվազմամբ, ինչը ոչ մի կերպ անվտանգ չէ։ Մյասնիկովն ասել է, որ բավականին հաճախ փորձում են նիտրոգլիցերին տալ մարդուն սրտի վատ վիճակի պատճառով։ Բժիշկն ընդգծել է, որ դա ոչ մի դեպքում չի կարելի անել։ Եթե սխալ դեղորայք ընդունելը հանգեցնում է արյան ճնշման անկմանը, դա կարող է հանգեցնել սրտի կաթվածի կամ ինսուլտի: