Կազանի և Ուլյանովսկի օդանավակայաններում օդանավերի ժամանումը և մեկնումը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հայտնում է Rosaviatsia Telegram ալիքը։

 

ՌԴ օդանավականներում թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են․ ո՞րն է պատճառը

«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 07:30-ին օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել հետևյալ օդանավակայաններում՝ Կազան (ICAO կոդը՝ UWKD), «Ուլյանովսկ (Բարատաևկա, UWLL)», - ասվում է հաղորդագրության մեջ։