Ամռանը մենք շատ ենք ճանապարհորդում, գնում հանրային լողափեր, այցելում լողավազաններ։ Երբեմն նույնիսկ հեռավոր ճանապարհորդությունների եք գնում դեպի ծովեր, որտեղ  կամա թե ակամա ստիպված եք լինում օգտվել հանրային լողափերից կամ զուգարաններից: Սրանք բոլորը վարակների կուտակման վայրեր են, որտեղ հաճախ կարելի է եղունգների վարակներ հավաքել։ Դրա բուժումը հեռու է պարզ գործընթացից, բայց մի հուսահատվեք. դուք դեռ կարող եք ազատվել եղունգների սնկից:

Այն տարածված հիվանդություն է, որը սովորաբար սկսվում է եղունգի ծայրի տակ գտնվող փոքրիկ կետից: Այն գալիս է ինչպես սպիտակ, այնպես էլ դեղին գույներով: Սա կարող է ազդել հարակից մի քանի եղունգների վրա, նույնիսկ եթե ի սկզբանե վարակված է եղել միայն մեկը:

Երբ վիճակը մեղմ է և ձեզ չի անհանգստացնում, հնարավոր է լուրջ բուժման կարիք չունենաք: Եթե ​​եղունգների սնկից առաջացած ուժեղ ցավ ունեք, խնամքի մասին հայտնի խորհուրդներն ու տարբեր դեղամիջոցները կարող են օգնել ձեզ: Ուշադիր եղեք ձեր ոտքերի նկատմամբ, քանի որ նույնիսկ հաջող բուժման դեպքում եղունգների սունկը հաճախ վերադառնում է։ 

Հին ժամանակներից ժողովրդական բժշկության մեջ ոտքերի սնկի դեմ պայքարում տարածված միջոց է եղել թարմ հավի ձուն և քացախը։

Քացախն ու ձուն՝ ոտքերի սնկի դեմ պայքարի լավագույն միջոց

Հավի ձուն պետք է դնել բաժակի մեջ՝ այնպես, որ այն չկպչի պատերին, ապա քացախ ավելացնել այնքան, որ ձուն ամբողջովին ծածկվի և տեղափոխել մութ վայր՝ թողնելով այնքան ժամանակ, մինչև կեղևն ամբողջովին լուծվի:

Ձվի կեղևի և քացախի խառնուրդին 1 թ/գ ձիթապտղի յուղ ավելացրեք և լավ խառնեք։

Ոտնաթաթերը նախօրոք տաք ջրի մեջ փափկեցրեք: Ստացված խառնուրդը քսեք 4 շերտանոց թանզիվի (марля) վրա, ապա թանզիֆը տեղադրեք վնասված եղունգին: Երբ եղունգը փափկի և մի փոքր վեր բարձրանա, անմիջապես կտրեք վնասված հատվածը։