Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում կայծակի հարվածից երեք մարդ է վտուժել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Tasnim գործակալությանը։
Դեպքը տեղի է ունեցել Ռավանսար քաղաքի մոտակայքում գտնվող Հասանաբադ-ե Քարախ գյուղում։
Մարզային արտակարգ իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Հեյդարին պարզաբանել է, որ երկու մարդ չի փրկվել։