Համաձայն նոր գլոբալ հետազոտության, որի արդյունքները հրապարակվել են PLOS Medicine ամսագրում, տղամարդիկ ավելի հաճախ, քան կանայք, հիվանդանում են երեք տարածված հիվանդություններով։

Գիտնականներն ասում են, որ շատ երկրներում տղամարդկանց մոտ ավելի հաճախ են ախտորոշում բարձր արյան ճնշում, դիաբետ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ։ Սակայն նրանք նաև ավելի հազվադեպ են դիմում բժշկական օգնության կամ հետևում են բուժման ծրագրերին։

Հետազոտողներն ուսումնասիրել են առողջական ցուցանիշների տարբերությունները՝ ըստ սեռի, հիպերտոնիայի (բարձր արյան ճնշման), դիաբետի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առումով ավելի քան 200 երկրներում և տարածքներում։

Նրանք համեմատել են հիվանդացության ցուցանիշները տղամարդկանց և կանանց շրջանում և դիտարկել են ախտորոշման ու բուժման տարբերությունները։ Ընդհանուր առմամբ, հետազոտության արդյունքների համաձայն, տղամարդկանց մոտ գրանցվել են հիվանդացության և մահացության ավելի բարձր ցուցանիշներ։ Երկրների մեծ մասում ծխելու մակարդակն ավելի բարձր է եղել տղամարդկանց շրջանում, մինչդեռ ճարպակալման մակարդակն ավելի բարձր է եղել կանանց մոտ։

«Ապացույցներն ակնհայտ են. սեռային տարբերությունները պահպանվում են առողջապահության զարգացման գրեթե բոլոր փուլերում… սակայն միջամտության միջոցները հազվադեպ են արտացոլում դա», - հայտարարել են հետազոտության հեղինակները։

Հետազոտողներն ընդգծել են, որ շտապ անհրաժեշտ են նոր ռազմավարություններ՝ տղամարդկանց՝ կանխարգելիչ և բժշկական ծառայություններին մասնակցությունը խրախուսելու համար։