«Կասկած կա` գետն է ընկել, կասկած կա` գողացել, տարել են: Ոչ մի հստակ տվյալ չկա, այդ մի քանի րոպեում երեխան դեպի գյուղ է գնացել, թե դեպի գետ»,- «Նյուզ»-ի հետ զրույցում մանրամասներ են պատմում անհետ կորած 2 տարեկան երեխայի հարևանները:
Ըստ մեկ այլ հարևանի` գետը հեռու է, երեխան գետ չէր հասնի, «բայց տան մոտով առու է գնում, գուցե առուն է ընկել, առուն է տարել գետը»: Ըստ նրա` ինքը հույսեր ունի, որ երեխան ողջ կգտնվի, նա մայիսի 9-ին կդառնա 2 տարեկան:
Առավել մանրամասն` տեսանյութում: