Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից շարունակվում են երկու տարեկան կորած երեխայի որոնողական աշխատանքները։ Ներկայումս որոնողական աշխատանքներում ներգրավված են մեծ թվով ուժեր՝ ոստիկաններ, փրկարարներ, ջրասուզակներ, ինչպես նաև կիրառվում են դրոններ (անօդաչու թռչող սարքեր)։ Մարդիկ ակտիվորեն միանում են որոնումներին նաև կամավոր կերպով։ Տարբեր քաղաքներից և գյուղերից շատերը գալիս են Մարմարիկ՝ իրենց աջակցությունն ու մասնակցությունը ցուցաբերելու որոնողական աշխատանքներին։
Էքստրասենս, տարոլոգ Ինարա Գրիգորյանից «Հրապարակը» հարցրեց՝ ունի՞ կանխատեսում, թե որտեղ է փոքրիկը: Էքստրասենսը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջնական կանխատեսումն ավարտել է քիչ առաջ և ցավոք, լավ կանխատեսումներ չունի. «Քիչ առաջ տեսողական սեանս եմ անցկացրել, երկու ամյա Տիգրանի անհետացման հետ կապված: Ես կին եմ տեսնում, ով ինչ-որ բան գիտի երեխայի մասին, բայց համառորեն չի խոսում: Տասը րոպե առաջ եմ ավարտել սեանսը և ոստիկանությանն ու փրկարարներին հորդորում եմ, ձեր կողքից հեռացրեք այն մարդկանց, ովքեր ամեն կերպ ձեզ փորձում են շփոթեցնել, կեղծ ինֆորմացիաներ տրամադրելով: Ես վերջնական կանխատեսում եմ արել Տիգրանի հետ կապված: Տիգրանին գտնելը հեշտ չի լինելու, նրան գտնելու են փոքր ինչ ուշ, ոչ մեկ-երկու օրում՝ ջրի մեջ:
Ցավոք, լավ կանխատեսումներ չունեմ: Կա մի կին, արյունակից, նա ունի ինֆորմացիա: Այդ կինը վախենում է, այդ պատճառով չի խոսում, նրան պետք է իրավապահները խոսեցնեն: Նրանք, ովքեր ասում են երեխան ջրի մեջ չէ, այլ տեղում է, ստում են: Այս պատմության մեջ տեսնում եմ օտարազգի մարդկանց, ռուսական ավտոհամարանիշներով: Տիգրանի հոգին կխնդրեմ բոլորին հանգիստ թողնել: Երեխային կանալի նման մի վայրում են գտնելու, հենց այդ տարածքն է խանգարում փրկարարներին, որպեսզի երեխային գտնեն», - նշեց Ինարա Գրիգորյանը: