Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները: Արդեն 8-րդ օրն է ինչ փնտրում են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխային:

 

ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ հարակից տարածքներում:

Մարմարիկ գետում շարունակվում է փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները. օր 8-րդ

Օրեր շարունակ փրկարարներին են միացել նաև բազմաթիվ կամավորականներ՝ Հայաստանի տարբեր շրջաններից, հարևան գյուղերից։ Վերջիններս այսօր նույնպես շարունակում են որոնողական աշխատանքները անգամ գետի ուժեղ վարարման և անձրևի պայմաններում:

MediaHub-ը տեղեկացավ, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։