Օրեր առաջ Մարմարիկում անհետացած 2 տարեկան Տիգրանի պապիկը չի հավատում, որ երեխան գետն է ընկել: Նրան, ըստ պապիկի, գողացել են:
Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում նա նաև պատմել է, որ երեկ զանգել են իր որդուն` Տիգրանի հորը և երեխայի լացի ձայն միացրել ու անջատել: Եվ դա` 2 անգամ:
Գետն ընկնելու վարկածը կտրականապես հերքում է նաև հարևանը: «Էդ երեխուն ոնց որ այլմոլորակայինները տարան, այ այդպես իր հոր ու պապի աչքի առաջից անհետացավ էդ երեխեն»,- ասաց նա:
Առավել մանրամասն` տեսանյութում: