Մայիսի 13-ին Երեւանից Լիոն թռչող Տրանսավիա ավիաընկերության օդանավին կայծակ է հարվածել։«Փաստինֆո»-ին ուղեւորներից մեկը պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել բարձրություն հավաքելիս, կայծակը հարվածել է օդանավի աջ կողմին, որի ձայնից ուղեւորների շրջանում խուճապ, անհանգստություն է առաջացել։
Նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, որին օգնություն է ցուցաբերել օդանավում գտնվող բժիշկը ու կարգավորել ուղեւորի ինքնազգացողությունը:
Բարեբախտաբար, օդանավը չի վնասվել եւ շարունակել է թռիչքը։ Այն բարեհաջող հասել է Լիոն: