Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ավշար բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Արարտաի մարզի կայազորի քննչական բաժնի քննիչները, ինչի համար էլ սպասում են, որպեսզի նրանք ժամանեն դեպքի վայր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ի վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայողներ են: