Փոքրիկ Տիգրանին 2 շաբաթից ավելի է չեն կարողանում գտնել. օդում կախված հարց, որ ամեն օր տալիս են բազմաթիվ քաղաքացիներ՝ որտե՞ղ է երեխան, ի՞նչ է եղել Մարմարիկում։

Որոնումները շարունակվում են. MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են այսօր առավոտյան:

«Որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշեցին ՆԳՆ-ից:

Կառույցից հայտնեցին՝ որոնողական աշխատանքներում օգտագործվում են դրոններ, ջրասուզակներն օրվա ընթացքում մի քանի անգամ սուզվում են, փրկարար ծառայողները գետի երկայնքով և հարակից տարածքներում որոնողական աշխատանքներ են իրականացնում, Փրկարար ծառայությունը նաև ջրամբարում հատուկ տեխնիկայի միջոցով է նկարում ջրամբարի հատակը և այլն։

MediaHub–ն առաջին օրվանից ուշադրության կենտրոնում է պահել այս առեղծվածային դեպքը, օրեր շարունակ ուղիղ եթերով լուսաբանել Մարմարիկ գյուղից փրկարարական ու որոնողական աշխատանքները, բայց ոչ մի նորություն դեռ չկա։

Փոքրիկ Տիգրանին, 17–րդ օրն է, չեն կարողանում գտնել․ ի՞նչ է հայտնի

Նշենք, որ MediaHub–ին ՆԳՆ–ից հայտնել էին, որ ստուգվել են գնչուների կողմից առևանգման և այլ վարկածներ, անգամ մանեկեն են գցել գետը, այլ միջոցներ են կիրառվել, սակայն, երեխային դեռ չեն գտել։

Մարիաննա Արամյան