Մարմարիկում այսօր առավոտից սուգ է. փոքրիկ Տիգրանի մահվան լուրը տխրեցրել է ամբողջ գյուղին։
«Մենք դրական լուրի էինք սպասում, ասում էինք՝ գողացած լինեն, բայց ողջ լինի.,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց բնակիչներից Հովիկ Ղազարյանը։
«Ամբողջ գյուղն օգնել է փրկարարներին, ոստիկաններին, ամեն ինչ արել են, բայց ցավոք... մեզ մոտ սուգ է։ Տիգրանի դեպքից հետո ծնողները գալիս են երեխաներին դպրոցից անգամ տանում են, չեն թողնում ոչ մեկին մենակ»,– նշեց Մարզբեկ Մելոյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 4–ից որոնվող 2–ամյա Տիգրանին մայիսի 24–ին դուրս է բերվել Մարմարիկ գետի՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա կամրջի մոտից։ Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և շուրջ ոստիկանության 800 ծառայող։