20 օր որոնողական աշխատանքներից հետո 2-ամյա Տիգրանին գտել են Մարմարիկ գետից։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին՝ առավոտյան ժամը 10:00-11:00 ընկած հատվածում, Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։

 

Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Աստղաբան Լյուսյա Հակոբյանը Տիգրանի հայտնաբերվելու մասին սոցցանցի իր  էջում գրառում է կատարել. «Ջուրը մաքրում է բոլոր հետքերը»: Այս առեղծվածային գրառմամբ թե ինչ է նկատի ունեցել աստղաբանը, ժամանակը ցույց կտա: