Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

 

 

Վրաերթի ենթարկվածը տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Oragir.News-ի տեղեկություններով, ավտոմեքենան վարել է հայտնի հայ բլոգերներից մեկը։