5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Եգեյան ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ։ Այս մասին հաղորդվել է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնի կայքում։

Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 68 կիլոմետր խորության վրա, իսկ դրանց էպիկենտրոնը՝ 33.7 հազար բնակչություն ունեցող Մարմարիս քաղաքից 17 կիլոմետր և Այդին քաղաքից 132 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը կազմում է մոտ 163 հազար մարդ։

Blog Image

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մահացել է 14-ամյա մի աղջիկ, որը խուճապի նոպա է ունեցել։ Նա հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան։ Բացի այդ, ևս 69 մարդ վիրավորվել է՝ «վախից բարձրությունից ցատկելով»։ Նախարարը հավելել է, որ ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել