Գիշերային ժամերին հատկապես ոտքերի մեջ այրոցի եւ ծանրության զգացողությունը կարող է առաջանալ նյարդային թելերի աշխատանքի խաթարման հետեւանքով։ Այս մասին գրում է Daily Mail հանդեսը։ Համաձայն պարբերականի հետ զրուցած բժիշկ թերապեւտ Էլլի Քենոնի, դիսկոմֆորտն առաջանում է նյարդային ազդակների փոխանցման խաթարման ժամանակ, որոնք պատասխանատու են ցավի եւ ջերմության ընկալման համար։

 

 

Նման ախտանշանները կարող են կապված լինել В խմբի վիտամինների, հատկապես՝ B12 վիտամինի պակասորդի ժամանակ, որը պարունակվում է մսի, ձկան եւ այլ կենդանական ծագման մթերքների մեջ։ Բացի այդ, ոտքերի մեջ այրոցի զգացողությունը կարող է կապված լինել վահանաձեւ գեղձի հիվանդության եւ շաքարային դիաբետի առկայության հետ։

Ինչից կարող է առաջացած լինել ոտքերի մեջ այրոցի զգացողությունը 

Այն կարող է լինել նաեւ հետեւանք ալկոհոլի չարաշահման։ Բժիշկ Քենոնը հորդորում է նման դեպքերում դիմել բժշկի եւ պարզել դիսկոմպորտ պատճառող զգացողության պատճառը արյան անալիզի միջոցով։