«Շպանկան» ոմանք սխալմամբ համարում են բալի տեսակ, սակայն դա այդպես չէ։ Այն մուգ կարմիր քաղցրաթթու հատապտուղ է, բալի և կեռասի հիբրիդ, որն իր դիմացկունության շնորհիվ աճում է գրեթե ամենուր։ Շատերին է հետաքրքիր «շպանկայի» օգտակար և վնասակար հատկությունները։ Եկեք միասին պարզենք դրանք։ Օգնում է անքնության և սթրեսի ժամանակ Անքնությամբ տառապող մարդկանց քնելուց առաջ խորհուրդ է տրվում մի բուռ «շպանկա» ուտել կամ 100 գրամ «շպանկայի» հյութ խմել։ Հատապտուղը պարունակում է մելանին, որը հանգստացնում է նյարդային համակարգն ու քնելու ցանկություն առաջացնում։Ֆրուկտոզայով, պեկտինով, աղաղանյութով, գրեթե բոլոր վիտամիններով և մի շարք միկրոտարրերով հարուստ այս պտուղը բարձրացնում իմունիտետը, ինչպես նաև տոնուսը։

Ջերմիջեցնող միջոց Տարատեսակ տերաֆլյուների և գրիպոֆլյուների փոխարեն փորձեք իջեցնել ջերմությունը` մի բուռ «շպանկա» ուտելով։ Այս փոքրիկ հատապտուղը պարունակում է վիտամին B, ֆոլաթթու, երկաթ, կալիում, ֆոսֆոր և մագինում, այդ պատճառով այն օգտագործում են ջերմությունն իջեցնելու, կոկորդի և հազի բուժման համար։ Թարմ կամ չորացրած «շպանկան» խորհուրդ է տրվում օգտագործել բրոնխիտի ժամանակ, իսկ չորացրածը նաև հիանալի միջոց է տենդի, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում։ Սրտանոթային հիվանդությունների համար «Շպանկայի» ակտիվ նյութերը բարձրացնում են օրգանիզմի տոնուսը, ամրացնում անոթները, իջեցնում բարձր ճնշումը։ Թարմ «շպանկան», «շպանկայի» կոմպոտը կամ այն սառեցրած վիճակում կասեցնում է անոթների պատերին տրոմբների առաջացումը։ Մասնագետները նշում են, որ կանոնավոր «շպանկա» ուտող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդության զարգացման վտանգը զգալիորեն ցածր է։

Blog Image

Աղեստամոքսային տրակտի նորմալացում «Շպանկա» թույլ լուծողական է, այն կարգավորում է աղիների աշխատանքը։ Խրոնիկ փորկապության դեպքում օրական մեկ բուռ թարմ կամ սառեցրած «շպանկան» կարող է օգտակար լինել։ Արյան մեջ հեմոգլոբինի բարձրացում Հաճախ ցածր հեմոգլոբին ունեցող մարդիկ ամենահեշտ ճանապարհն են ընտրում. պատվիրել թանկարժեք դեղորայք, չկռահելով նույնիսկ, որ «շպանկան» բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը։ Նման արդյունք ապահովում է «շպանկայի» մեջ երկաթի և ֆոլաթթվի առկայությունը։