Թթենին կամ թթի ծառը՝ շերամածառը, թթազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի կամ թփերի ցեղ է։ Այն տարածված է տաք ջերմային գոտիներում։ Համարվում է, որ թթենու հայրենիքը Չինաստանն է։

Թթենու պտուղներն օգտագործվում են որպես սնունդ, իսկ տերևները հումք են հանդիսանում մետաքսի համար։ Դեռևս հնագույն ժամանակներից այն դեղաբույս է համարվել։ Թթենու պտուղները գնահատվում են իրենց յուրահատուկ համի և օգտակար նյութերով հարուստ բաղադրության համար։

1. Կանխարգելում է քաղցկեղը

Թութը մեծ քանակությամբ անտոցիաններ, կվերցետին և կեմպֆերոլ է պարունակում, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ։ Այն նաև կանխարգելում է ուղեղի արյան շրջանառության դեֆիցիտը, կանխարգելում է քաղցկեղը (սակավարյունություն, կրծաքեղձի, հաստաղիքի քաղցկեղ), նվազեցնում է ալերգիկ դրսևորումները։

2. Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը

Կվերցետիննն ու կեմպֆերոլը նվազեցնում են սրտի հետ կապված հիվանդությունների և հիպերտոնիայի հավանականությունը, ամրացնում են արյունատար անոթները։

3. Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակությունը

Թութը ֆիտոստերոլ է պարունակում, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Blog Image

4. Ամրապնդում է աչքերի առողջությունը

Թթենու մեջ առկա կարոտինոիդներն օգնում են կանխարգելել կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան։

5. Պայքարում է բորբոքումների դեմ

Ռեսվերատրոլի առկայությունը թթենու մեջ նրան հակաբորբոքային հատկություններով է օժտում։ Թթի մեջ նաև անտոցիաններ կան, որոնք օգնում են կանխել բորբոքումները։