Article image
Զոհեր, իսրայելական F-35 կործանիչների ոչնչացում, հարված Իսրայելի ՊՆ շենքին․ ի՞նչ է կատարվում Իրան-Իսրայել ճակատում (տեսանյութ)

Իսրայելի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ Թել Ավիվում Իրանից արձակված հրետանային ռմբակոծությունից վիրավորվել է հինգ մարդ։

Մեկ մարդ գտնվում է միջին ծանրության վիճակում, իսկ չորսը ստացել են թեթև բեկորային վնասվածքներ։

Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Թեհրանի հարձակումը հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարությանը, Ազգային անվտանգության նախարարությանը և Կիրյայում գտնվող կառավարական համալիրին, որտեղ գտնվում է Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգ հրամանատարական կենտրոնը։ 

Blog Image

Իրանը պնդում է 5-րդ սերնդի F-35 իսրայելական 2 ինքնաթիռ խոցելու մասին։

Նրանց տեղեկություններով՝ մեկ օդաչու գերի է վերցվել։  Նշվում է, որ նա կին օդաչու է:

Տեսանյութն՝ այստեղ