Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում զգուշացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

 

Նշենք, որ քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում։