Ինչպես ցույց է տվել դանիացի գիտնականների կողմից կատարված հետազոտությունը՝ լայն տարածում ունեցող հակաբիոտիկ կլարիտրոմիցինը կարող է բարձրացնել սիրտ-անոթային հիվանդությունների բարդացումից առաջացող մահվան ռիսկը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal (BMJ) ամսագրում:

Կլարիտրոմիցինը մակրոլիդներից ամենամեծ տարածում ունեցող հակաբիոտիկն է. վիճակագրությանը համաձայն, այն նշանակվում է տարեկան միլիոնավոր մարդկանց տարբեր երկրներում:

 

Դանիացի հետազոտողները կատարել են այն հիվանդների առողջական վիճակի համեմատական վերլուծությունը, ովքեր կիրառել են կլարիտրոմիցին, ռոկսիտրոմիցին (մակրոլիդներին պատկանող մեկ այլ դեղամիջոց) կամ պենիցիլին, հայտնի է, որ այն սրտի աշխատանքի վրա ազդեցություն չի թողնում:

Ազգային տվյալների բազայի օգնությամբ հնարավոր է եղել վերցնել հակաբիոտիկով բուժված 5 միլիոն 40-74 տարեկան հիվանդների տվյալները: Մասնավորապես, 160 297-ը ստացել է կլարիտրոմիցինով բուժում, 588 988-ը՝ ռոկսիտրոմիցինով և 4 355 309-ին տրվել է պենիցիլին պարունակող դեղամիջոց: