Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են 68-ամյա Սաշիկ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 76-ամյա Մարտուն Մ.-ի վարած «GAZ 53» մակնիշի ավտոմեքենաները: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սաշիկ Մ.-ն տեղում մահացել է, իսկ «Ford Transit»-ի ուղևոր, 17-ամյա Արտակ Մ.-ն, «GAZ 53»-ի վարորդ Մարտուն Մ.-ն և նրա ուղևոր 69-ամյա Առնուլիկ Կ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն: 

 

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: