ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի Զառա Արամյանի դուստրը՝ Էլեն Գասպարյանը նշանադրվել է:
Դերասանուհին այս մասին կիսվել է սոցցանցերում։
«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ...
Ու հիմա էլ... ինքս կկիսվեմ ձեզ հետ մեր տան ուրախությունով , վստահ լինելով, որ բոլորդ կուրախանաք ինձ հետ միասին։
Ճիշտ է ես ամբողջ ժամանակ անցկացրեցի բազմոցին, որին մոտիկ թթվածնի սարքն է տեղադրված, բայց ապրեցի էմոցիաների մի մեծ փունջ։
Օրհնություն բոլոր նորահարսիկներին ու տարոսը նրանց, ով դեռ չի գտել իր կեսին։
Դստրիկիս ՝ Էլենի ու , արդեն մեր տան երկրորդ տղա դարձած, Մհերի նշանադրության նկարները հատուկ ձեզ համար։
Իսկ ես արդեն հանդես եմ գալու նոր դերով՝ զոքանչի»,- գրել է նա։
Լուսանկարներն այստեղ