Իրանը առնվազն 6 բալիստիկ հրթիռ է արձակել Կատարում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթյուններ են լսվել Կատարի մայրաքաղաք Դոհայում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ իրանական հնարավոր հարվածի հետևանքները, հատկապես եթե ամերիկացիների շրջանում զոհեր լինեն, կարող են բեկումնային լինել այս հակամարտության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շտապ կերպով իր ազգային անվտանգության թիմի նիստ է հրավիրել:
Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանում քաղաքական աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ բազաների վրա հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա ժամերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Քաթարի Ալ Ուդեյդ ավիաբազային՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամեծ ռազմական կայանին:
Ալ Ուդեյդ բազան առանցքային դեր է խաղում ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) գործողություններում և օգտագործվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կատարի օդային ուժերի կողմից: