MediaHub-ի բացառիկ տեղեկություններով` այս պահին դիմակավորված անձինք են գտնվում «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ պահվում է Սամվել Կարապետյանը: 

Բանտում խոսակցություններ են պտտվում, որ ԱԱԾ-ից եկել են Սամվել Կարապետյանի հետևից, որ նրան տեղափոխեն այլ բանտ: Ամենայն հավանականությամբ` նրան տեղափոխելու են «Երևան կենտրոն» ՔԿՀ, այսինքն` ժողովրդին հայտնի ԱԱԾ պադվալ:

 

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՔԿԾ մամուլի ծառայությինից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին: