Article image
Վանգայի 2025 թվականի կանխատեսումները կարող են շուտով իրականանալ. ինչի՞ հետ են կապված նրա պայծառատեսությունները

Վանգան, որը մահացավ 1996 թվականին, շատերի կողմից դեռևս համարվում է մարգարեուհի, որի կանխատեսումները շարունակում են իրականանալ: Նրա չարագուշակ մարգարեություններից մեկը նրա երկրպագուներին անհանգստացրել է։

Իրանի և Իսրայելի միջև շարունակվող լարվածության ֆոնին, նրանք, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել են Վանգայի կանխատեսումները, ուշադրություն են հրավիրել նրա կողմից ենթադրաբար 2025 թվականի մասին արված սարսափելի մարգարեության վրա, հաղորդում է The Mirror-ը։

Blog Image

Նա կանխատեսել է «Արևմուտքի և Արևելքի միջև մեծ պատերազմ», որը կունենա աղետալի հետևանքներ: Նա ասել է. «Հենց որ Սիրիան ընկնի, սպասեք Արևմուտքի և Արևելքի միջև մեծ պատերազմի: Գարնանը Արևելքում կսկսվի պատերազմ, և կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Արևելքում պատերազմը կոչնչացնի Արևմուտքը»։

 

Վանգայի 2025 թվականի համար կատարած այլ կանխատեսումների շարքում են մարդկության և այլմոլորակայինների միջև կապի հաստատումը, ինչպես նաև հեռազգացության զարգացումը, որը արմատապես կփոխի հաղորդակցության մեթոդները։