Մեծ Բրիտանիայի Ուոթկինսի արահետում՝ լեռնային ջրամբարում, առեղծվածային հանգամանքներում հայտնաբերվել են երկու քույրերի անշնչացած մարմինները։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի, հունիսի 11-ին Պակիստանից եկած 29-ամյա Հաջրու Զահիդը և 25-ամյա Հալիեման Չեսթերի համալսարանի ընկերների հետ մեկնել էին Նանտ-Գուինանտ շրջանը։ Նրանք այցելել էին ջրվեժ ունեցող ջրամբար, սակայն հանգիստը վերածվել է ողբերգության։

 

Ոստիկանությունը շարունակում է դեպքի մանրամասների հետաքննությունը։