Թուրքիան և Հայաստանը խաղաղության պայմանագիր են ստորագրել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։

«Հայաստանը խաղաղության պայմանագիր է ստորագրել Թուրքիայի հետ, որը սահմանի և դեսպանատների բացման մասին է։ Այն նաև պահանջում է երկրից ռուսական բանակի դուրսբերում», - գրել է Սաակաշվիլին։

«Թուրքիան և ՀՀ-ն պայմանագիր են կնքել. ՌԴ բանակը պետք է դուրս բերվի երկրից». Սաակաշվիլի

Անկարան և Երևանը հրապարակայնորեն չեն հայտարարել պայմանագրի ստորագրման փաստի մասին։

Սաակաշվիլին նաև ասել է, որ Ադրբեջանը դուրս է եկել Ռուսաստանի ազդեցության ոլորտից և կոչ է արել Վրաստանին «անհապաղ գործել»»։