Դետրոյթի արևելյան մասի գլխավոր փողոցներից մեկի վրա իսկական փողի անձրև է տեղացել: Գրատիոտ պողոտայի վրայով թռչող ուղղաթիռից հազարավոր թղթադրամներ են թափվել։ Սակայն տեղի բնակիչների մեծ մասի համար տեղի ունեցածը անակնկալ չէր. ակցիայի մասին նախապես հայտարարվել էր, և քաղաքային իշխանությունները նախապես փակել էին ճանապարհը։
Ինչպես հաղորդում է FOX 2 Detroit-ը, այս կերպ հարազատները հարգել են վերջերս մահացած ընտանիքի ղեկավար Դարել Թոմասի հիշատակը։ Նա ավտոլվացման կետի սեփականատեր էր, ծանոթ էր քաղաքի բազմաթիվ բնակիչների հետ, հայտնի էր որպես դասական մեքենաների երկրպագու և շատ առատաձեռն մարդ։ Իր բնակության վայրի բնակիչների համար փողի անձրև կազմակերպելը Դարելի վերջին ցանկություններից մեկն էր։ Նրա մահից հետո որդին կատարեց նրա կտակը։
Երկնքից թռչող թղթադրամների հավաքագրումը տեղի է ունեցել առանց հակամարտության. ակցիայի ականատեսները հանգիստ վերցրել են իրենցը, և կես ժամ անց փողոցը վերաբացվել է։
Տեսանյութը՝ այստեղ