Article image
7 պատճառ, թե ինչու են ցավում պարանոցն ու մեջքը արթնանալուց հետո

Ողնաշարի պարանոցային հատվածի խնդիրներ։ — Վնասվածքներ (տրավմա)։

—  Անհարմար ներքնակ։ Սկոլիոզ ախտորոշումով ​​մարդիկ պետք է ընտրեն ավելի փափուկ մոդելներ, և որքան տարիքով մեծ է մարդը, այնքան ավելի փափուկ ներքնակն է նրան սովորաբար անհրաժեշտ (իհարկե չափավոր փափուկ)։

— Մկանների գերլարվածություն։ Եթե ​​մարդը նախօրեին չափազանց ակտիվ է մարզվել, ապա միանգամայն բնական է, որ առավոտյան նրա մեջքն ու պարանոցը կարող են ցավել։

— Անհարմար կոշիկներ։ Եթե ​ ամբողջ օրը շրջել եք անհարմար կոշիկներով, ապա միայն ձեր ոտքերը չեն ցավում: Լարվածությունը կտեղափոխվի մարմնի այլ մասեր՝ մինչև գոտկատեղ և ողնաշարի պարամոցային հատվածներ։

— Ֆիզիկական ակտիվության բացակայություն։ Երկար նստած դիրքի դեպքում մկաններում կուտակվում են նյութափոխանակության արգասիքներ։ Դրանցից ազատվելու համար օրգանիզմին ֆիզիկական ակտիվություն է պետք։

—  Վիտամինի անբավարարություն. Նման տերմին կա՝ ֆիբրոմիալգիա։ Սրանք մկանա-կմախքային համակարգի մշտական ​​ցավեր են, որոնք սովորաբար առաջանում են վիտամին D-ի պակասի պատճառով։
Եղեք առողջ։