Article image
Գլխացավ, գլխապտույտ, ջերմություն, բարձր արյան ճնշում․ մագնիսական փոթորիկների կանխատեսում հուլիսի 2-ին

Հուլիսի 2-ին մեր մոլորակը կհայտնվի G1 մակարդակի մագնիսական փոթորիկի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։

 

 

Համաձայն վերլուծություններից, հունիսի 30-ից հուլիսի 1-ը, Երկիր մոլորակի մագնիսական ոլորտը գտնվելու է հարաբերական հանգստի վիճակում։ Սակայն հուլիսի երկուսի վաղ առավոտվանից իրավիճակը մեր մոլորակի մագնիսական դաշտում կտրուկ փոխվելու է։

Առաջանալու է մագնիսական փոթորիկ, որը համապատասխանում է G1 մակարդակին, ըստ գնահատման հինգ բալանի համակարգի։ Հուլիսի սկիզբը, ըստ գիտնականների, աչքի է ընկնելու մեր մոլորակի մագնիսոլորտի անհանգիստ վիճակով, թեեւ մագնիսական փոթորիկների ինտենսիվությունը չի գերազանցելու G1 մակարդակը։