Article image
Ալավերդիում այսօր հրաժեշտ են տալիս ինքնասպան եղած զինծառայողին

Հունիսի 29-ին Ալավերդու Սարահարթ թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի տանիքում կախված վիճակում հայտնաբերել են զինծառայող Էրիկ Բարսեղյանի դին։

 

Oragir.News-ի տեղեկություններով՝ տղան բանակ էր զորակոչվել 2024-ին, վեց ամսվա ծառայող էր, ծառայությունն անցկացնում էր Փամբակի զորամասում։ 10-օրյա արձակուրդի ավարտից հետո տեղափոխվելու էր Վարդենիս։

Ըստ լուրերի, տղան մի քանի անգամ ասել է, որ չի ցանկանում տեղափոխվել տվյալ զորամաս։ Օրեր շարունակ եղել է մտքերով տարված, մտահոգ։