Article image
Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ Պետրոպավլովսկ-Կամչատսկի մոտակայքում գտնվող Ավաչինսկի նեղուցում։

Այս մասին հայտնում է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի բաժանմունքը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են քաղաքից 51 կմ հեռավորության վրա։ Օջախի խորությունը կազմում է 88.2 կմ։

Քաղաքում ցնցումները զգացվել են երեք բալ ուժգնությամբ։ Ցունամիի վտանգի մասին հայտարարություն չի եղել։