Article image
Երևան մեկնող ինքնաթիռը շտապ վերադարձել է. ի՞նչ է եղել

Մոսկվայից դեպի Երևան ուղևորվող Utair ավիաընկերության UT785 չվերթը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է այն օդանավակայան, որտեղից մեկնել էր։

Այս մասին «Осторожно, новости» հրատարակությանը հայտնել են չվերթի ուղևորները։

Նրանց խոսքով՝ ինքնաթիռը Վնուկովոյից թռիչք է կատարել մոտավորապես ժամը 21:00-ին։

Թռիչքից մոտ երկու ժամ անց անձնակազմը հայտարարել է Մոսկվա վերադառնալու մասին՝ վկայակոչելով «թռիչքի սահմանափակումները»։

Ավելի ուշ ավիաընկերության աշխատակիցը հայտնել է, որ ինքնաթիռի հետ կապված խնդիրներ կան, և մեկնման օդանավակայանում վայրէջք կատարելու համար անհրաժեշտ է եղել վառելիքը սպառել։ Այժմ ուղևորները սպասում են ինքնաթիռի վրա աշխատանքների ավարտին և կրկնակի թռիչքին։