ՌԴ Բարնաուլ քաղաքում մասնավոր մանկապարտեզի ուսուցչուհին փորձել է խեղդել երեխային մյուս երեխաների աչքի առաջ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։

 

 

Տեղական տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես է կինը գուլպան փաթաթում տղայի պարանոցին, այնուհետև թափահարում ու քարշ տալիս։

Երեխան ստացել է փափուկ հյուսվածքների վնասվածք, սկսել է շնչահեղձ լինել ու հազալ։

Ալթայի երկրամասի քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։