Ուկրաինայում հնարավոր է հուլիսի կեսերին գործող կառավարությունը հրաժարական տա։ Այս մասին յութուբյան Politeka Online ալիքի հետ զրույցում հայտարարել է այդ երկրի Գերագույն Ռադայի պատգամավոր Դմիտրի Ռազումկովը։
«Կարծում եմ, որ կառավարության հրաժարականը կլինի շուտով՝ հուլիսի 15-17-ը ընկած ժամանակահատվածում»,- ասել է Ռազումկովը։
Նա նկատել է, որ կառավարության հրաժարականը ամեն կերպ ձգձգվում է իշխանությունների կողմից։ Ավելի վաղ էլ՝ Գերագույն Ռադայի մեկ այլ պատգամավոր՝ Յարոսլավ Ժելեզնյակն էր հայտարարել, որ հուլիսի 15-ին Ուկրաինայի կառավարությունը հրաժարական կտա։ Նա ասել էր, որ հրաժարական կտա վարչապետ Դենիս Շմիգալը, որին կհետեւի բոլոր նախարարների պաշտոնաթողությունը։ Նոր կառավարությունը կգլխավորի Յուլյա Սվիրիդենկոն։