Երեկ՝ հուլիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող N31 ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, բախվել էր բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։

MediaHub-ը «Ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ստեփանյանից հետաքրքրվեց, թե որն է եղել վթարի պատճառը:

Վերջինս նախ  տեղեկացրեց, որ վթարի հետևանքով եղել են քաղաքացիներ, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել։

«Վարորդն ասաց՝  «քարը գցեցին դիմացս, չկարողացա կառավարել ղեկը»», - փոխանցեց Ստեփանյանը։

Blog Image

Նրա խոսքով՝ վարորդն անցել է սթափության զննություն, եղել է սթափ։ Հարուցվել է քրգործ։ Մնացածը կպարզի քննությունը:

Էմմա Մարտիրոսյան