Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով ոստիկանի պահանջով տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց հրաժարվելու համար առավելագույն տուգանքը մեծացվում է մինչև 10,000 ռուբլի։

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։

 

Blog Image

Նախկինում, օրենքի համաձայն, ոստիկանի կանգառի պահանջը չկատարելու համար նախատեսված էր 500-ից 800 ռուբլի տուգանք։ Նոր օրենքը սահմանում է 7-ից 10 հազար ռուբլի տուգանք։ Բացի այդ, հոդվածը լրացվում է կրկնակի խախտման համար պատասխանատվության մասին դրույթով, որի համար վարորդները կզրկվեն տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մինչև վեց ամիս ժամկետով և կենթարկվեն 10 հազար ռուբլի տուգանքի։