Տների և ջերմոցների վնասված ճակատային մասեր, ընկած ծառեր և վնասված կապի աշտարակ․ այս ամենը Մոսկվայի մարզում տեղացած հզոր կարկտահարության հետևանքներն են: Հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։

Ամենավատ վիճակը դիտվել է Զելենոգրադի և Իստրայի շրջաններում: Տեղի որոշ բնակիչներ հայտնում են, որ իրենց տներում ներկայումս էլեկտրաէներգիա չկա: Ընթերցողներից մեկը հայտնել է, որ իր մեքենան վնասվել է կարկտահարությունից: Արդյունքում, բամպերի, կապոտի և տանիքի վրա այժմ փոսեր կան:

 

Blog Image

Կադրերը՝ այստեղ