Վրաստանի Սննդի ազգային գործակալության կողմից սոցիալական ցանցերում դեղձի արհեստականորեն գունավորման կադրերի տարածման արձագանքի շրջանակներում որպես հանցագործություն կատարած անձ բացահայտվել է Գուրջաանիի մունիցիպալիտետի Չումլակղի գյուղում բնակվող Գ.Ու.-ն։

 

Սննդի ազգային գործակալության Կախեթիի տարածաշրջանային ծառայության տեսուչները, Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ, հետաքննության շրջանակներում վերցրել են դեղձի նմուշներ։ Նմուշները կենթարկվեն լաբորատոր փորձարկման, որի արդյունքները հասանելի կլինեն հանրությանը։

Բացահայտվել է դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը

 

 

Բնակչությանն անվտանգ սննդով ապահովելու համար իրենք պարբերաբար ստուգում են շուկայում առկա տարբեր տեսակի ապրանքներ։ Դրանց թվում ստուգվում է թունաքիմիկատների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների և նիտրատների պարունակությունը։