Սանկտ Պետերբուրգում 4-ամյա տղան ընկել է բաց դիտահորը, քանի որ չափազանց կլանված է եղել սմարթֆոնով։
Ընտանիքը ժամանել էր քաղաք՝ մեքենա ընտրելու նպատակով։ Մինչ ծնողները կրտսեր երեխայի հետ առաջ ընկած քայլում էին զրուցելով, հետևից եկող տղան, աչքը սմարթֆոնի վրա սևեռած, չնկատելով բաց դիտահորը, ընկել է դրա մեջ։
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց՝ մարմնական վնասվածքներով։
Դեպքի առթիվ Սանկտ Պետերբուրգի քննչական կոմիտեն սկսել է հետաքննություն։