Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստայան գոտու տարածքում։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։

Blog Image

Երեխայի անհետանալու վայրից  դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։