Այսօր՝ հուլիսի 13-ին, Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստյան գոտու տարածքում։


 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։

Երեխայի անհետանալու վայրից  դեպի Զովաշենի նշված հանգստավայր հեռավորությունը 2 կմ է։


Blog Image

Այս պահին երեխային Պարեկային ծառայության և Արտաշատի ոստիկանության բաժնի ծառայողները իրենց ծառայողական մեքենայով մոտեցրեցին Առողջապահության նախարարության հանրապետական շտապօգնության Արարատի մարզային շտապօգնության ավտոմեքենային։

Բժիշկները տեղում զննեցին երեխային, ապա ղեկավար Գևորգ Գևորգյանի ուղեկցությամբ երեխային տեղափոխվեցին «Արտաշատ» բժշկական կենտրոն։