Սոցիալական ցանցերում հրապարակվել է Մոսկվայի կրկեսում ելույթ ունենալու ժամանակ եթովպացի ակրոբատ Դեմիեսիե Դագիմ Աբելի ընկնելու տեսանյութը։
Կադրերում երևում է, թե ինչպես է մարմնամարզիկը վայրէջք կատարում գորգի վրա, սակայն սահում ու հարվածում է հատակին։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել ապահովագրող աշխատակցի սխալի հետևանքով, որը ժամանակին չի կարողացել կանգնեցնել պտույտը և կանխել անկումը։
Մարմնամարզիկը տեղում առաջին բուժօգնություն է ստացել, սակայն նրա առողջական վիճակի մասին այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չի տրամադրվել։
Կրկեսը խոստացել է իրականացնել մանրամասն ներքին հետաքննություն՝ պարզելու միջադեպի բոլոր հանգամանքները։