Ձմերուկ ուտելուց հետո այտուցը կարող է վկայել սրտի կամ երիկամների հետ կապված խնդիրների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի առաջնային առողջապահության գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովին։

 

«Եթե մարդը ձմերուկ ուտելուց հետո այտուցվում է, նա պետք է դիմի բժշկի։ Նա կարող է խնդիրներ ունենալ սրտի կամ երիկամների հետ», - բացատրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ ձմերուկը պետք է զգուշությամբ օգտագործեն շաքարային դիաբետով, ստամոքս-աղիքային հիվանդություններով, երիկամներում քարերի առաջացման կամ առկայության հակում ունեցող, միզասեռական համակարգի, սրտի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաև հղի կանայք։

Blog Image

«Ձմերուկը լավ է հագեցնում ծարավը, հարուստ է B վիտամիններով և այլն, պարունակում է անհրաժեշտ հանքանյութեր և մանրաթելեր։ Այն լավ ամառային լիցք է մեր օրգանիզմի համար։ Բայց ամեն ինչ առողջարար է չափավորության դեպքում։ Ձմերուկը պետք է ընդունել որպես աղանդեր և ուտել ոչ ավելի, քան 200-300 գրամ չափաբաժնով», - զգուշացրել է Տյաժելնիկովը։