Փորձեք տրամադրել ինքներդ Ձեզ և տարին գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ նպատակով այցելել տարածքային պոլիկլինիկա կամ մոտակա բժշկական կենտրոն:

Արյան ընդհանուր անալիզ

Մեզի ընդհանուր անալիզ

Այս հետազոտությունները կօգնեն հայտնաբերել սիրտանոթային, երիկամային հիվանդությունների, շաքարային դիաբետի ռիսկի հավանականությունը վաղ շրջանում և կանխարգելել դրանց հետագա բարդացումները՝ ինֆարկտ, ինսուլտ, քրոնիկ երիկամային անբավարարություն և այլն:

Իսկ այն մարդկանց համար, ովքեր հաճախ են այցելում ստոմատոլոգի, անում են դաջվածքներ, հաճախ են փոխում սեռական զուգընկերներին, ենթարկվել են ծավալուն վիրահատությունների՝ անալիզների այս շարքին պետք է ավելացնեն նաև արյան մարկերների անալիզ՝ քրոնիկ B և C հեպատիտի, ՄԻԱՎ-ի հայտնաբերման համար:

40-45 տարեկանից հետո

Տղամարդիկ՝ արյան մեջ պրոստատ-սպեցիֆիկ հակամարմնի կոնցենտրացիայի որոշում: Հայտնաբերում է շագանակագեղձի չարորակ ուռուցքներն ու նախաուռուցքային վիճակները:

Կանայք՝ մամոգրաֆիա և գինեկոլոգի զննում (կրծքագեղձերի շոշափում-զննում)։

Blog Image

50 տարեկանից հետո

Գաստրոսկոպիա
Կոլոնոսկոպիա (հաստ աղու հետազոտություն)։

Այն երկրներում, որտեղ այս հետազոտություններն իրականացվում են զանգվածային կերպով, ստամոքսի և հաստ աղու քաղցկեղից մահացությունների թիվը կտրուկ նվազել է, փոխանցում է 168․am-ը: