Դերասանուհի Ռոզա Դավթյանը գրում է․ Մենք մեզ հետևող մարդկանց շատ հեշտ մատուցում ենք ճոխ հոլովակներ , թանկարժեք գնումներ , նոր մեքենա , սիրուն կյանք , ու իրենց աչքերում կիսատասություն ենք պատկերում , որովհետև դրանց հասած ճանապարհները միշտ մնում են հեռուներում ու չերևացող տեղերում: Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ սա իմ կյանքի լրջագույն գնումներից ա, եթե ոչ ամենալուրջը ու ես, երբեք ու երբեք, չէի էլ երազի՝ սեփական աշխատած , խնայած , 1000 անգամ ձախողած, նորից ու նորից հավաքած գումարով կգնեմ իմ մեքենան ։
Դուք հնարավոր ա չգիտեք, բայց իմ սկզբունքները երբեմն ինձնից առաջ են վազում՝ ինձ թողնելով հետին պլանում, ու հա’ ինձ համար շատ սկզբունքային էր ու շատ կարևոր մեքենա գնել սեփական գումարով , առանց որևէ մեկի օգնության, անգամ ընտանիքիս, հա’ անգամ ամուսնուս , այլապես ու՞մ ա պետք իմ ամենօրյա անասելի տանջանքը ։
Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ ես արժանի էի էս պահին ու ես շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց, ովքեր ինձ հնարավորություն են տվել աշխատելու , ովքեր ինձ հավատացել են , ովքեր աջակցել են , իմ կողքին են եղել ու շնորհակալ եմ ձեզ, որովհետև դուք եք իմ ձերքբերումների առանցքը , դուք եք ինձ լսողը, գնահատողը ու սեր տվողը ։
Էնպես որ սա իմ ու ձեր ձեռքբերումն ա
Ուզում եմ որ էս հոլովակը նայելուց ոչ թե մտածեք <<հմմ ավտոյա առել >>.. այլ հենց էս կետից դուք էլ պատեր ճանկռեք, <<առնեք >>ու անեք էն, ինչ թվում ա թե աարերի հետևում ա , որովհետև ես հիմա սարերի հետևից եմ գրում էս տեքստը
Տեսանյութն՝ այստեղhttps://t.me/c/1242039083/126487