Ուկրաինայի Գերագույն Ռադան իննսուն օրով երկարաձգել է այդ երկրում, ռուս-ուկրաինական ռազմական բախման հետեւանքով հայտարարված ռազմական դրությունն ու մոբիլիզացիան։

 

 

Մոբիլիզացիայի երկարաձգման որոշմանը կողմ է քվեարկել Ռադայի 304 պատգամավոր, ռազմական դրության երկարաձգման որոշմանը՝ 320 պատգամավոր։ Երկու դեպքում էլ դեմ է եղել մեկ պատգամավոր։ Այս մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Ալեքսիյ Գոնչարենկոն։ Երկարաձգման որոշումը կկիրառվի օգոստոսի յոթից։

Երկարաձգվել է ռազմական դրությունն ու մոբիլիզացիան