Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպեարտիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 1 ջրատար։
Տեղում պարզվել է, որ այրվում է անասնագոմի տանիքում կուտակված չոր խոտը, ինչից բռնկվել են նաև տանիքի փայտե կառուցատարերը և կրակը տարածվել է անասնագոմի ներսով ևս։Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածում, ապա մարել այն, որից հետո էլ տեղում կատարել են հերթապահություն։Դ
եպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Առաքելյանը և կրտսեր պարեկ Տիգրան Խեչումյանը։Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ անասուններին հասցրել են մինչև կրակի տարածումը հանել անասնագոմից։